Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Գեղամ Չարվադարյան

Գեղամ Չարվադարյան

Մշակույթի և սպորտի բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

  Տարեթիվ, ամիս, ծննդավայր

10.01.1962թ. Գեղարքունիքի մարզ, քաղաք  Գավառ:

Կրթություն

1969-1979թթ. Կամոյի Հովհ. Սարուխանյանի անվան N1 միջնակարգ դպրոց /ավարտել է ոսկե մեդալով/:

1979-1984թթ.  Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկա բաժին:

1980-1982թթ.  Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ,,Ժուռնալիստիկա,, բաժին:

1992-1994թթ.  Գավառի պետական համալսարանի ասպիրանտուրայի հայցվոր:

Աշխատանքային գործունեություն

1984-1991թթ. - ,,Դիպոլ,, արտադրական միավորումում որպես հերթափոխի վարպետ,  ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, իսկ 1987թվականից՝ միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1992-2008թթ. Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում որպես նկարիչ-ձևավորող:

1994-1996թթ.  Գավառի պետական համալսարանի նախապատրաստական բաժին /համատեղությամբ/:

2003-2005թթ. Ջրմուղկոյուղու Գավառի մասնաճյուղ /համատեղությամբ/:

2008թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

1996-1999թթ.  Գավառ համայնքի ավագանու անդամ:

 ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:


 

Գործառույթներ / իրավասություններ

.Բաժնի պետը՝
ա)համակարգում է Մարզում գործող մշակութային և մարզական կառույցների` մշակութային դպրոցների, թատրոնների, թանգարանների, գրադարանների, մշակույթի կենտրոնների, ինքնագործ խմբերի, մանկապատանեկան մարզադպրոցների աշխատանքները.
բ)կազմակերպում է Մարզի մշակութային և մարզական միջոցառումների իրականացման աշխատանքները.
գ)վերահսկում է Մարզի տարածքում գործող ոչ պետական մշակութային և մարզական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
դ) կազմակերպում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը Մարզում.
ե)հսկողություն է իրականացնում Մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
զ)աջակցում է մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին Մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.
է)համակարգում է Մարզում երիտասարդության հետ տարվող աշխատանքները.
ը)վերահսկում է հանրակրթական ուսումնական հաստատություններում <<Ֆիզիկական կուլտուրա>>, <<Երաժշտություն>>, <<Կերպարվեստ>> առարկաների դասավանդման վիճակը.
թ)համակարգում է Մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքները.
ժ) աջակցում է Մարզում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերին.
ժա)կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը,
ժբ)իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ.
ժգ)կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումը ու շահագործումը.
ժդ)կազմակերպում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանումը, տարածումը և զարգացումը.
ժե)ապահովում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը.
ժզ)համակարգում է Մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների գործունեությունը.
ժէ)համակարգում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը.
ժը)կազմակերպում և անցկացնում է Մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումներ, մասնակցում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.
ժթ)կազմում և ներկայացնում է մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախագծեր.
ի)կազմակերպում և անցկացում է ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումներ.
իա)մեթոդաբանական աջակցություն է ցուցաբերում ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին.
իբ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
իգ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իդ)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իե)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իզ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իէ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իը)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իթ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իժ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լա)Վարչության պետին, ըստ անհրաժեշ¬տության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լբ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լգ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համատատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լդ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլպարտականություններ (սահմանափակումներ):
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-20 16:01:54