Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Ռիտա   Հովհաննիսյան

Ռիտա Հովհաննիսյան

Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(0264) 2-10-45 +374 265 2 20 60

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

14.07.1955թ.Գեղարքունիքի մարզ, քաղաք  Ճամբարակ:

Կրթություն

1972թ. ոսկե մեդալով ավարտել է Վերին Ճամբարակի միջնակարգ դպրոցը:

1979թ.ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ,,Հայոց լեզու և գրականություն,, բաժինը:

Աշխատանքային գործունեություն

1979-1989թթ. աշխատել է Վերին Ճամբարակի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1983-19892թթ. որպես փոխտնօրեն` արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով:

1989-1991թթ.աշխատել է Կրասնոսելսկի կուսշրջկոմում` որպես գաղափարախոսական բաժնի հրահանգիչ:

1991-1993թթ. աշխատել է շրջանային ժողկրթբաժնում` որպես մեթոդ - կաբինետի վարիչ:

1993 1996թթ. աշխատել է Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմում` որպես նախագահի խորհրդական:
1996-2012թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունում` որպես ՏԻ և ՀԾ հարցերով բաժնի գլխավոր մասնագետ:

2013թ. նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ճամբարակի ՍԱՏԳ պետ:

Այլ տվյալներ

 ՀՀ անկախության  15-ամյակի առթիվ և հաարակական - քաղաքական գործունեության համար ՀՀ վարչապետի 2006թ.-ի սեպտեմբերի 20-ի N 697-Ա որոշմամբ խրախուսվել է շնորհակալագրով:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը՝
1) սահմանում Է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը.
2) ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
3) հաստատում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունների, վճարման ցուցակների և դրանց տիտղոսաթերթերի, փոխադարձ հաշվետվության ակտերը և Գործակալության անունից պատրաստված գրությունները.
4) Մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
5) ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Մարզպետին.
6) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
7) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, աջակցող ցանցի անդամների հետ.
8) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրւթյուններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և Գործակալության անունից, ինչպես նաև տալիս է Գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
9) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց մեթոդական պարզաբանումեր և ուղեցույցներ մշակելը.
10) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու կամ խրախուսելու վերաբերյալ.
11) (կետն ուժը կորցրել է 21.03.2017 N 46-Ա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ).
12) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
14) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
15) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
16) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
17) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, մջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
18) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
19) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
20) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
21) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-20 19:01:08