Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Վարդուհի Մնացականյան
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
+374 60 65-06-27
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայր
05.03.1958թ. Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ:
Կրթություն
1965-1975թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Գավառ քաղաքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը:
1978-1983թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը, ստացել գիտնական-ագրոնոմի մասնագիտություն:
Աշխատանքայի գործունեություն
1983թ. աշխատել է Գավառի թիվ 70 ՊՏՈՒ-ում որպես դասատու:
1996-2002թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի և կանխատեսումների բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2002-2010թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի և ներդրումների բաժնի վարիչ:
2010թ. արտամրցույթային կարգով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ:
Այլ տվյալներ
Ունի առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է ունի երկու երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Բաժինը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) վերլուծում է Մարզի զարգացման հնարավորությունները, սահմանում է ներոլորտային գերակայությունները և նախանշում հնարավոր ֆինանսական աղբյուրները.
7) վերլուծում է Մարզի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, աջակցում է նրանց գործունեությանը և նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը,
8) կազմակերպում է մարզի զարգացման ծրագրերին ուղղված սեմինարներ և քննարկումներ, աջակցում դրանց իրականացմանը.
9) կազմակերպում է Մարզպետարանի կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքները.
10) կազմակերպում է մարզի, համայնքների և այլ երկրների համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքները.
11) կազմակերպում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը.
12) կազմակերպում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանի մշակումը և նրա իրականացման մոնիտորինգի ու գնահատման ամփոփ հաշվետվությունների կազմումը.
13) իրականացնում է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ: