Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Արտակ Վարդանյան

Արտակ Վարդանյան

Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

(0264) 2-10-45 +374 261 2 70 25

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

06.01.1970 թվական, Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան:

Կրթություն

1976-1986թթ. սովորել և ավարտել է Սևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1986-1992թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով ինժեներ- տեխնոլոգի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1989 թ. աշխատել է Սևանի սպորտային կոշիկների փորձարարական ֆաբրիկայում որպես բանվոր:

1992-1994թթ. դասավանդել է Սևանի ինդուստրիալ- տեխնոլոգիական տեխնիկումում:

1993-1996թթ. աշխատել է Սևան քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում որպես սպասարկման և վերլուծության գծով երկրորդ կարգի տեսուչ:

1996-2001թթ. աշխատել է նույն ծառայությունում, որպես փախստականների գծով տեսուչ, իսկ 2001-2002թթ.՝ ադմինիստրատոր:

2002-2008թթ. զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Սևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի պաշտոնը:

2008 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվելէ ՀՀ Աշխատանքի պետական տեսչության Գեղարքունիքի մարզի տարածքային կենտրոնի պետ (աշխատանքի պետական տեսուչ):

2014-2016թթ. աշխատել է ՙ Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ում որպես ճարտարագետ:

2016-2017 թթ. զբաղեցրել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը :

2017 թվականի ապրիլի 25-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Սևանի ՍԱՏԳ պետի ժամանակավոր պաշտոնակատար:

2017 թվականի հունիսի 21-ից նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Սևանի ՍԱՏԳ պետ:

Այլ տվյալներ

1988 թ. ծառայել է խորհրդային բանակում:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 


 

Գործառույթներ / իրավասություններ

 Գործակալության պետը՝
1) սահմանում Է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը.
2) ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
3) հաստատում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունների, վճարման ցուցակների և դրանց տիտղոսաթերթերի, փոխադարձ հաշվետվության ակտերը և Գործակալության անունից պատրաստված գրությունները.
4) Մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
5) ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Մարզպետին.
6) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
7) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, աջակցող ցանցի անդամների հետ.
8) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրւթյուններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և Գործակալության անունից, ինչպես նաև տալիս է Գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
9) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց մեթոդական պարզաբանումեր և ուղեցույցներ մշակելը.
10) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու կամ խրախուսելու վերաբերյալ.
11) (կետն ուժը կորցրել է 21.03.2017 N 46-Ա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ).
12) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
14) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
15) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
16) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
17) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, մջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
18) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
19) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
20) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
21) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-20 19:01:08