Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Վալերիկ Հոդաբաշյան

Վալերիկ Հոդաբաշյան

Հաշվապահական հաշվառման բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

14.05.1968թ.  Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարմիրգյուղ:

Կրթություն

 1975-1985թթ. սովորել և ավարտել  է Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը:
1985-1986թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի կոոպերատիվ տեխնիկումը:
1986-1993թթ.  ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

1991-1994թթ. աշխատել է Կամոյի ՙՙԴԻՊՈԼ՚՚ ԱՄ-ում որպես տնտեսագետ:
1994-1996թթ. աշխատել է Կամոյի շրջանային խորհրդի գործկոմում: 
1996թ. նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ:

Այլ տվյալներ

1986-88թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)հսկում է հաշապահական հաշվառման վարման աշխատանքները և կրում է պատասխանատվություն ֆինանսական, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների, հաշվետվությունների ժամանակին կազմման աշխատանքների համար.
բ)կազմակերպում է Մարզպետարանի դրամական միջոցների, ապրանքանյութական արժեքների ճիշտ և ժամանակին հաշվառման աշխատանքները.
գ)կազմակերպում է ֆինանսավարկային, հաշվարկային գործառույթների հաշվառման աշխատանքները.
դ)ապահովում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
ե)հսկողություն է իրականացնում վառելիքի, ապրանքանյութական արժեքների ընդունման, ծախսման ճիշտ և ժամանակին ձևակերպումների նկատմամբ.
զ)իրականացնում է հսկողություն դեբիտորական պարտքերի ժամանակին գանձման և կրեդիտորական պարտքերը մարելու ուղղությամբ.
է)կազմակերպում է առողջապահական ընկերությունների վերստուգողների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
ը)կազմակերպում է Մարզպետարանի գույքագրման աշխատանքները.
թ)մասնակցում է պետական բյուջեի նախագծի` Մարզին վերաբերվող հատվածի` կառավարության քննարկմանը նեկայացվող առաջարկությունների մշակման աշխատանքներին.
ժ)ապահովում է պետական բյուջեով Մարզին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները.
ժա)կազմակերպում է Մարզպետարանի  տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
ժբ)կազմակերպում է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները.
ժգ)կազմակերպում է Մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարումների հաշվարկման, վճարման աշխատանքները,
ժդ)կազմակերպում է եկամտահարկի հաշվարկման, պետբյուջե վճարման հաշվետվությունների (եռամսյակային, տարեկան) կազմման, ապահովագրական նպաստների հաշվարկման, վճարման աշխատանքները.
ժե)կազմակերպում է կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման աշխատանքները.
ժզ)կազմակերպում է գործուղման մեկնող աշխատակիցների գործուղղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման , վճարման աշխատանքները.
ժէ)մասնակցում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
ժը)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին.
ժթ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ի)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իա)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իգ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իդ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իե)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իը)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իթ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, քարտուղարության պետի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իժ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-20 16:01:54