Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Վանիկ Հարությունյան

Վանիկ Հարությունյան

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-25

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

07.11.1963թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Գանձակ:

Կրթություն

1980 թվականին ավարտել է Գանձակի միջնակարգ դպրոցը:

1990 թվականին՝ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով անասնաբույծ -ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1990-1993թթ. աշխատել է Գանձակի սովխոզում՝ որպես անասնապահական ֆերմայի վարիչ:

1993-2008 թթ. զբաղվել է ֆերմերային տնտեսությամբ:

2008-2016 թթ. ղեկավարել է Գանձակ համայնքը:

2017 թվականի փետրվարից աշխատանքի է անցել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում՝ տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների համակարգման վարչության պետի տեղակալի պաշտոնում:

06.07.2017թ. նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների համակարգման վարչության պետ: 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 408-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի պաշտոնում։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի 4 զավակ եւ 5 թոռ:

 

 


 

Գործառույթներ / իրավասություններ

 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը.
2) ապահովում է աջակցություն Մարզպետի՝ իր իրավասության սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի /այսուհետ՝ Մարզ/ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված հանձնարարականների կատարման աշխատանքներին.

3) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
4) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին.
5) ապահովում է Մարզի բնակչության ներգրավումը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
6) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը.
7) ապահովում է մասնակցություն Մարզի բնակչության տարահանման պլանների մշակման աշխատանքներին.
8) մարզում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացիների վերաբերյալ ապահովում է տեղեկատվության ներկայացումը լիազոր մարմնի պահանջով.
9) ապահովում է աջակցություն Մարզի զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին.
10) մարզի համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման կատարման աշխատանքների վերաբերյալ ապահովում է տեղեկատվության ներկայացումը լիազոր մարմին.
11) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների և Աշխատակազմի փոխադարձ կապը.
12) ապահովում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները.
13) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման աշխատանքներին.
14) լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն.
15) լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողություն.
16) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.
17) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների վերաբերյալ.
18) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների ամենամյա աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքներին.
19) ապահովում է համայնքային ծառայության պետական միասնական տարածքային քաղաքականության իրականացումը.
20) ապահովում է համայնքային ծառայության բնագավառին առնչվող տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու գործընթացը.
21) ապահովում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը՝ պաշտոնական համացանցային կայքում.
22) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը.
23) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող Մարզպետի և Գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, զեկուցագրերի, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստումը.
24) ապահովում է պետական կառավարման համակարգի մարմիններից, համայնքապետարաններից ստացված գրությունների, քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկումը և դրանցից բխող աշխատանքների կազմակերպումը։

Վարչության կանոնադրությունը




 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06