Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Մարտին Պետրոսյան

Մարտին Պետրոսյան

գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-20

Կենսագրություն

1.12.1960 թվական, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ:

Կրթություն

Սովորել և 1977 թվականին ավարտել է Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը:

1983 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը և ստացել անասնաբույծ-ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1983թվականին աշխատել է ,,Սևան,, գյուղատնտեսական արտադրական վարչությունում, որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ:

1986-1996թթ. աշխատել է Սևանի շրջանային ագրոարդյունաբերական միավորումում, որպես գլխավոր զոոտեխնիկ:
1996թվականին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ:
1998-2010 թթ. զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ընդերքի և շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչի պաշտոնը:

2010-2016թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ:

2016 թվականի հունիսի 16-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ:

2020 թվականին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունների կատարող: 

2021 թվականին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ: 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 414-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության  վարչության պետի պաշտոնում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է մասնակցություն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում /այսուհետ՝ Մարզ/ իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
2) ապահովում է Մարզի տարածքում պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների պահանջարկի ուսումնասիրությունը և բաշխման գործընթացը.
3) ապահովում է մշտադիտարկում գարնանացանի, աշնանացանի և բերքահավաքի աշխատանքներին.
4) ապահովում է մասնագիտական և խորհրդատվական աջակցություն Մարզի գյուղացիական տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավորող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
5) ապահովում է մասնակցություն Մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
6) ապահովում է կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման միջոցառումները.
7)ապահովում է անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքները.
8) ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի ընթացքի վերաբերյալ և գյուղատնտեսության բնագավառում ապահովում է մշտադիտարկում.
9) ապահովում է Մարզի տարածքում բնական աղետների հետևանքով առաջացած խնդիրների /կարկտահարություն, ուժեղ քամիներ, ջրհեղեղ, սելավներ, գայլերի հարձակում և այլն/ ուսումնասիրության աշխատանքները.
10) ապահովում է մասնակցություն բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և ապահովում Մարզում դրանց իրականացումը.
11) ապահովում է օժանդակություն արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանն ու օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աշխատանքներին.
12) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում բնական ռեսուսների պահպանության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների և այլ կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների գործունեությանը.
13) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սյուբեկտների գործունեության համակարգմանը և տեղեկատվության ներկայացմանը,
14) ապահովում է Մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները.
15) կարծիք է տրամադրում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և/կամ շահագործման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ քննարկումներին.
16) ապահովում է աջակցություն մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը ու միջոցառումների իրականացմանը.
17) ապահովում է մասնակցություն "Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների կատարմանը.

18) ապահովում է աջակցություն բուսական և կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության ու խելամիտ օգտագործման նպատակով միջոցառումների իրականացմանը, անտառների և անտառային հողերի պահպանության և օգտաագործման նպատակով պետական ծրագրերի իրականացմանը.
19) հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին տեղեկացնում Մարզպետին` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար.
20) հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական մարզային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և դրանց ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում Մարզպետին` օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

Վարչության կանոնադրությունը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59