Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Էդգար Գևորգյան
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
+374 60 65-06-20
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայր
29․10․1979թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Սարուխան բնակավայր
Կրթություն
1986-1996թթ սովորել և ավարտել է Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան N 1 միջնակարգ դպրոցը:
1996-2000թթ սովորել և ավարտել է Միջազգային անկախ էկոլոգո-քաղաքագիտական համալսարանի Հայաստանի ազգային բաժանմունքի «Իրավագիտություն» ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում:
2000-2001թթ սովորել և ավարտել է Միջազգային անկախ էկոլոգո-քաղաքագիտական համալսարանի Հայաստանի ազգային բաժանմունքի «Իրավագիտություն» ֆակուլտետը և ստացել իրավաբանի որակավորում:
2011-2015թթ սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։
Աշխատանքային գործունեություն
2001-2003թթ աշխատել է Գավառի սպառողական կոոպերացիայում որպես վարչության նախագահի տեղակալ:
2003-2017թթ աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնում որպես պետական տեսուչ:
2017-2021թթ աշխատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում որպես ավագ պետական տեսուչի պաշտոնակատար:
2021-2025թթ աշխատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում որպես գլխավոր պետական տեսուչ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2025թ օգոստոսի 4-ից համապատասխան որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնում։
Այլ տվյալներ
1997-1999թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի երկու զավակ:
Գործառույթներ / իրավասություններ
Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1) ապահովում է մասնակցություն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում /այսուհետ՝ Մարզ/ իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
2) ապահովում է Մարզի տարածքում պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների պահանջարկի ուսումնասիրությունը և բաշխման գործընթացը.
3) ապահովում է մշտադիտարկում գարնանացանի, աշնանացանի և բերքահավաքի աշխատանքներին.
4) ապահովում է մասնագիտական և խորհրդատվական աջակցություն Մարզի գյուղացիական տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավորող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
5) ապահովում է մասնակցություն Մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
6) ապահովում է կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման միջոցառումները.
7)ապահովում է անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքները.
8) ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի ընթացքի վերաբերյալ և գյուղատնտեսության բնագավառում ապահովում է մշտադիտարկում.
9) ապահովում է Մարզի տարածքում բնական աղետների հետևանքով առաջացած խնդիրների /կարկտահարություն, ուժեղ քամիներ, ջրհեղեղ, սելավներ, գայլերի հարձակում և այլն/ ուսումնասիրության աշխատանքները.
10) ապահովում է մասնակցություն բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և ապահովում Մարզում դրանց իրականացումը.
11) ապահովում է օժանդակություն արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանն ու օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աշխատանքներին.
12) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում բնական ռեսուսների պահպանության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների և այլ կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների գործունեությանը.
13) ապահովում է աջակցություն Մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սյուբեկտների գործունեության համակարգմանը և տեղեկատվության ներկայացմանը,
14) ապահովում է Մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները.
15) կարծիք է տրամադրում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և/կամ շահագործման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ քննարկումներին.
16) ապահովում է աջակցություն մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը ու միջոցառումների իրականացմանը.
17) ապահովում է մասնակցություն "Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների կատարմանը.
18) ապահովում է աջակցություն բուսական և կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության ու խելամիտ օգտագործման նպատակով միջոցառումների իրականացմանը, անտառների և անտառային հողերի պահպանության և օգտաագործման նպատակով պետական ծրագրերի իրականացմանը.
19) հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին տեղեկացնում Մարզպետին` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար.
20) հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական մարզային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և դրանց ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում Մարզպետին` օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար: