Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Կարեն  Զազյան

Կարեն Զազյան

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-21

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

29.05.1976թ. ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ

Կրթություն

1992թ. ավարտել է Գավառ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան N 4 միջնակարգ դպրոցը՝ /այժմ Գավառ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց /:

1997թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել աշխարհագրության ուսուցչի որակավորում, համատեղ ստացել է նաև <<Անչափահասների գործերով տեսչության տեսուչ>> մասնագիտությունը՝ որակավորումը տեսուչ-մանկավարժի:

Աշխատանքային գործունեություն

1997-2003թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարքունիքի մարզային տեսչությունում՝ որպես տեսուչ:

2000թ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ:

2005 թ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի գլխավոր մասնագետ:

2017 թվականին աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ:

2018 թվականին մարտի 30-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 475-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում։

Այլ տվյալներ

Շնորհված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում տարածքային քաղաքականության իրագործմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններին դասագրքերով, ուսումնամեթոդական ձեռնարկներով, ծրագրերով և ուսումնանյութական պարագաներով ապահովելու գործընթացը.
3) ապահովում է մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային (մարզական) կազմակերպությունների գործունեությունը․

4) ապահովում է աջակցություն մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների շենքերի կառուցման, պահպանման, վերանորոգման, շահագործման և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի (այսուհետ` Մարզ) համայնքների տարածքներում հանգստի գոտիների ստեղծման աշխատանքներին․
5) ապահովում է կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմումը.
6) ապահովում է Մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման աշխատանքները․
7) ապահովում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը․
8) ապահովում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակեպում է պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի ատեստավորման անցկացումը.
10) ապահովում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացի աշխատանքները.
11) ապահովում է Մարզի տարածքում կրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր տնօրենների պաշտոնավարման ժամկետների վերահսկման աշխատանքները:
12) ապահովում է Աշխատակազմի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների տնօրենների ամենամյա արձակուրդի յուրաքանչյուր տարի տրամադրելու գործընթացը, Աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ-ների տնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետների վերահսկումը, Աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենների հաստիքացուցակների՝ Մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների իրականացումը, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը, դպրոցների գործադիր տնօրենների ընտրության և տնօրենների, ուսուցիչների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքներին Վարչության մասնակցությունը․
13) ապահովում է Մարզի տարածքում պետական կրթական հաստատություններում՝ շենքային պայմանների, ուսումնական գործընթացի կազմակերպման, սանիտարահիգենիկ պայմանների ուսումնասիրության, ջեռուցման հետ կապված խնդիրների լուծման աշխատանքները․
14) ապահովում է Մարզում գործող կրթական և մշակութային կազմակերպությունների ուսումնագիտական և մեթոդական տեղեկատվության ապահովման գործընթացը․
15) ապահովում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացման գործառույթների իրականացումը․
16) ապահովում է Մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումների իրականացման աշխատանքները․
17) ապահովում է Մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման աշխատանքները.
18) ապահովում է համագործակցությունը Մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.
19) ապահովում է Մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերի իրականացման գործընթացը, մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման գործընթացը և աջակցում է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին, Մարզի տարածքում ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին, մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին Մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությունը, ինչպես նաև ապահովում հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման գործընթացը.
20) ապահովում է Մարզի տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործումը․
21) մանկապատանեկան սպորտի բնագավառում ապահովում է աջակցություն պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմիններիհամատեղ և համաձայնեցված գործունեության համակարգմանը, ինչպես նաև աջակցություն համայնքներին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում.
22) իրականացնում է մարզական-մասսայական միջոցառումների տարածքային փուլերը և ապահովում դպրոցական թիմերի մասնակցությունը մարզային և հանրապետական փուլերին
23) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը։

Վարչության կանոնադրությունը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02