Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Լուսինե  Վարդանյան

Լուսինե Վարդանյան

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-23

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

1973 թվական,  ՀՀ Գեղարքունիքի մարզ, Աստղաձոր համայնք

Կրթություն

1990 թվականին ավարտել է Աստղաձորի միջնակարգ դպրոցը:

1997 թվականին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բժշկա-կանխարգելիչ ֆակուլտետը:

1998 թվականին՝ նույն ինստիտուտի ինտերնատուրան՝ ստանալով բժշկա-կանխարգելիչ գործի բժշկի որակավորում:

2003-2004 թթ. Գեղարքունիքի մարզպետարանի ուղեգրմամբ սովորել եւ ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի կլինիկական օրդինատուրան՝ ստանալով ընտանեկան բժշկի որակավորում:

2006 թվականին անցել է վերապատրաստում ,, Ընտանեկան բժիշկ դասավանդողների պատրաստում,, դասընթացը՝ ստանալով կլինիկական դասավանդողի որակավորում:

1999 թվականին վերապատրաստվել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ որպես առողջապահության կազմակերպիչ եւ մենեջեր:


Աշխատանքային գործունեություն

1999 թվականին աշխատանքի է նշանակվել Ձորագյուղի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնում:

2009 թվականին, պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, ազատվել է Ձորագյուղի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնից:

2004- 2019թթ. աշխատել է նույն ամբուլատորիայում, որպես ընտանեկան բժշիշկ:

2006 թվականից աշխատում է որպես կլինիկական դասավանդող ԵՊԲՀ եւ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների համար:

2019 թվականի ապրիլ ամսին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

2021 թվականի մարտ ամսին կայացած մրցույթի արդյունքում նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 443-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի  վարչության պետի պաշտոնում։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները,  պարտականությունները

1) ապահովում է ՀՀ Գեղարքունիքի մարզային /այսուհետ՝ Մարզային/ ենթակայության առողջապահական հաստատությունների գործունեությունը․
2) ապահովում է ՀՀ Գեղարքունիքի մարզի /այսուհետ՝ Մարզ/ առողջապահական հիմնարկների ուսումնասիրության աշխատանքները, բացահայտում առողջապահական հիմնախնդիրները.
3) ապահովում է Մարզում պետական առողջապահական ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկման  ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի իրականացման աշխատանքները և օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության անվճար բուժօգնության իրականացումը.
4) ապահովում է Մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կահավորման և բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքները.
5) ապահովում է զորակոչային, նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտության ու բուժման գործընթացը.
6) ապահվում է Մարզային առողջապահական հիմնարկների հաստիքացուցակների, նախահաշվի և հիմնարկների կատարողականի ներկայացման գործընթացը.
7) ապահովում է Մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ամփոփում է տնօրենների պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը.
8) Ապահովում է աջակցություն Մարզում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքներին՝ համագործակցելով ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ.
9) ապահովում է բուժհաստատությունների պետական պատվերի տեղադրման հայտերի գործընթացը և բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանությունը պետական պատվերին.
10) ապահովում է բժիշկների և միջին բուժանձնակազմի որակավորման գործընթացի իրականացումը` ըստ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և ՀՀ ԱՆ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ժամանակացույցի.
11) ապահովում է աջակցություն պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին հակահամաճարակային, սանիտարահիգենիկ միջոցառումների իրականացմանը վարակիչ զանգվածային հիվանդությունների և կառավարելի վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման գործընթացի իրականացմանը․
12) ապահովում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացի և սկրինինգային ծրագրերի իրականացման աշխատանքները.
13) ապահովում է սոցիալական քաղաքականության իրականացումը Մարզում, ազգաբնակչության սոցիալական վիճակի ուսումնասիրությունը, խիստ անապահով և աղքատ ընտանիքների հայտնաբերումը և նրանց բազմակողմանի օգնությունը.
14) ապահովում է առկա սոցիալական հրատապ խնդիրների բացահայտումը համագործակցելով միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների և համայնքների հետ.
15) ապահովում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը.
16) ապահովում է մասնագիտական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին սոցիալական պաշտպանության բնագավառում.
17) ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական պաշտպանության և ծառայությունների հասանելիությանը և հասցեականությանն ուղղված պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքները.
18) ապահովում է խոցելի խմբերի (զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներ, սոցիալապես խիստ անապահով ընտանիքներ) երեխաների ամառային ճամբարային հանգստի կազմակերպման աշխատանքները.
19) ապահովում է սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի նախապատրաստումը և արձանագրությունների կազմումը.
20) ապահովում է Մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքների կատարումը.
21) ապահովում է միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ մարդասիրական օգնությունների ծրագրերի իրականացումը.
22) ապահովում է աջակցություն զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացում, բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների ընտանիքների հաշվառումը, բնակարանային գործերի կազմումը և տրամադրումը լիազոր պետական մարմին.
23) ապահովում է փախստական ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը և տրամադրումը լիազոր պետական մարմին.
24) ապահովում է Մարզի հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցումը.
25) ապահովում է Մարզում ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները և միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր պետական մարմին.
26) ապահովում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
27) ապահովում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում.
28) ապահովում է ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումների ներկայացնումը դատարան.
29) ապահովում է Մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերը.
30) ապահովում է մասնակցություն Մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ), բռնության զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ.
31) ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների (նրանց ընտանիքների) կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության աշխատանքները․

32) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ապահովում է մասնակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակմանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին․
33) ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգի վարման աշխատանքները.
34) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում․
35) ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ իրականացնում է քննարկում մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրների հարցով, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը․
36) ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրամադրած նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն․
37) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղեկացնելու աշխատանքները․
38) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովում է որդեգրել ցանկացող անձին որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացության տրամադրման աշխատանքներ․
39) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացության տրամադրման աշխատանքներ․
40) ապահովում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում համապատասխան եզրակացության տրամադրման աշխատանքներ․
41) իրականացնում է ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումի ներկայացման աշխատանքներ․
42) ապահովում է աջակցություն երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերման հարցում` դրանց բացակայության դեպքերում:

Վարչության կանոնադրությունը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43