Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Ալեքսան Հարությունյան
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պարտականությունները կատարող՝
Կենսագրություն
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ծննդավայր
Կրթություն
Աշխատանքային գործունեություն
Այլ տվյալներ
Կուսակցական պատկանելություն
Գործառույթներ / իրավասություններ
Ապահովում է տարածքային կառավարման մակարդակում տնտեսության զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը․
ապահովում է Մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացման աշխատանքները, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացման աշխատանքները.
ապահովում է աջակցություն համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքներին․
ապահովում է աջակցություն ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքների համապատասխանությունը լրացման կարգի պահանջների ստուգման աշխատանքներին․
ապահովում է աջակցություն Մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին․
ապահովում է հյուրանոցային տնտեսությունների գույքագրման ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցության աշխատանքները.
ապահովում է աջակցություն Մարզի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին` հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության մարզերի և այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքներին․
ապահովում է աջակցություն միջազգային, բարեգործական (այդ թվում՝ սփյուռքի), հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից Մարզում իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքները.
ապահովում է աջակցություն Մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին․
իրականացնում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքները։
Իրավունքները՝
Մարզպետի աշխատակազմի ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումներից, Մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունններից, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից պահանջել և ստանալ գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, հիմնավորումներ, փաստաթղթեր․
աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով հրավիրել աշխատանքային քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների․
Մարզպետի աշխատակազմի ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումներից, պետական, տեղեկան ինքնակառավարման և այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ ռազմավարության և մարզի տարեկան գործունեության ծրագրի կազմման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
միջազգային, բարեգործական, հասարակական կազմակերպություններից և հիմնադրամներից ստանալ մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն.
Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու գործընթացին.
մարզը ներկայացնել այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:
Պարտականությունները՝
հետևել Մարզի զարգացման ռազմավարության և տարեկան գործունեության ծրագրի կազմման աշխատանքներին, արդյունաբերության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության աջակցության բնագավառներում Մարզպետի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների կատարմանը.
կազմել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել կիսամյակային և տարեկան կտրվածքով Մարզի տարեկան գործունեության ծրագրի մշտադիտարկման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն.
հետևել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքներին, համապատասխանեցնել դրանք լրացման կարգի պահանջներին և ներկայացնել Մարզպետին.
ամփոփել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև իրականացնել վերլուծական աշխատանքներ և ներկայացնել Մարզպետին.
սահմանված ժամկետներում զբոսաշրջային և ներդրումային ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել համայնքներին․
աջակցել Մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարկան և ներդրումային ծրագրերի մշակման աշխատաքներին և տեղեկատվություն ներկայացնել Մարզպետին.
ուսումնասիրել և ամփոփել զբոսաշրջային բնագավառում Մարզին վերաբերող համագործակցության փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքները.
ամփոփել Մարզում զբոսաշրջային ընկերությունների ստացված տեղեկատվությունները և կատարված աշխատանքների վերաբերյալ լիազոր մարմնին պարբերական վերլուծություններ և հաշվետվություններ տրամադրել.
հետևել հյուրանոցային տնտեսություններից և կազմակերպություններից զբոսաշրջության բնագավառի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը և տրամադրել ոլորտը համակարգող լիազոր մարմնին.
աջակցել Մարզի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին մասնակցելու հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև Հայաստանի Մարզերի և այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությանը.
փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող արտադրական և զբոսաշրջային տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվություն տրամադրել․
ամփոփել միջազգային, բարեգործական (այդ թվում՝ սփյուռքի), հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից Մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնել մարզպետին.
Մարզպետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող և պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին, ինչպես նաև ներկայացնել բաժնի աշխատանքային ծրագրերը.
վերահսկել Մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը, ամփոփել առաջարկությունները և ներկայացնել Մարզպետին.
նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր․
տրամադրել խորհրդատվություն համայնքների ղեկավարներին՝ սուբվենցիոն, զբոսաշրջային և ներդրումային ծրագրերի կազմման գործում: