Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Քաղաքացիական հասարակության դպրոցը հրավիրում է մասնակցելու 2018թ. դասընթացներին


Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղը ինքնազարգացման ձգտում ունեցող անձանց հրավիրում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ 2018թ. ուսումնական տարվա հերթական երկարաժամկետ ուսուցումներին։
Դպրոցը գործում է արդեն 10 տարի, որի արդյունքում հաջողել է ունենալ`
• քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների ինստիտուցիոնալացման, իրազեկման և պրոֆեսիոնալիզմի աճ,
• անհատների քաղաքացիական-իրավական գիտակցության և պրոֆեսիոնալիզմի աճ:
Ուսուցումների թեմաներին և ենթաթեմաներին ծանոթանալու համար կարող եք նայել կից հղումները`
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ - https://yadi.sk/i/tGWA9qaM3S4c3a
ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ - https://yadi.sk/i/YTL0OGjG3S4cgo
ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ (TOT) - https://yadi.sk/i/3dyc2rGz3S5q5T
Մասնակցության համար կարող են դիմել`
ՀԿ-ների, ԶԼՄ-ների, համայնքային և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, կամավորներ, ակտիվ և հետաքրքրված անհատներ, երիտասարդներ, ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ, դասախոսներ:
Դասընթացները կիրականացվեն մարտից, օրերն ու ժամերն առավելագույնս կհարմարեցվեն մասնակիցներին:
Նախորդ տարիների շրջանավարտները ևս կարող են մասնակցել ուսուցումներին՝ ընտրելով իրենց հետաքրքրող թեմաները:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (0264)2-68-80, (093/094) 19-68-80 հեռախոսահամարներով, գրել sakhgavar@yandex.com հասցեին կամ այցելել ք. Գավառ, Գր. Լուսավորչի 14/27 հասցեով` Սախարովի կենտրոնի Գեղարքունիքի գրասենյակ:
ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՌՑԱՆՑ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDSePjX3EwK-ZzrpsUHmvW7FyaiELOuVAXWEJmZL_qHWUdQQ/viewform
Դիմելու վերջնաժամկետներն են՝
 ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ մինչև 2018թ․ մարտի 5,
 ՈՒՀՈՒ (TOT) ՀԱՄԱՐ՝ մինչև 2018թ․ մարտի 26։
Ուսուցումներն հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն վկայագրեր:
 

Հայտարարված է` 20.02.2018

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06