Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող միասնական եկամտային հարկի վերաբերյալ

 

Հարգելի գործատուներ,
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը:  Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել 3 տարբեր հարկային վճարներ, որոնք են՝ եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը: Այդ երեքի փոխարեն 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ՝ ԵԿԱՄՏԱՅԻՆհարկ:
Ըստ օրենքի, Եկամտային հարկի հաշվետվությունները հարկայինմարմինանհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս՝ միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվություններ 2013 թվականից չեն ընդունվելու:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մարզպետարանին կից կազմակերպվում են  Եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ՝ վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են  հերթագրվել՝ զանգահարելով 094-59 85 05 և 091 62 37 26 հեռախոսահամարներով:  
 

Հայտարարված է` 26.11.2012

Վերջին ժամկետը` 30.12.2012

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36
Հեռ.` 0264 2-34-31
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-09 14:46:14