Նորություններ
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ
06.08.2026
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության շրջանակներում մարզի համայնքներում իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» (ԽՀԿՏԿԽ) ծրագիրը, որը միտված է` ընդլայնելու տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ կայուն լուծումներով։
Ծրագիրն ուղղված է տեղահանված և մարզի համայնքներում վերաբնակություն հաստատած տնտեսությունների և խոցելի խմբերի ինտեգրմանը, նպաստելով ընտանիքների և տեղական տնտեսությունների բարեկեցության ապահովմանը։
Սույն ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ համայնքներին նվիրաբերվել է 75 ձիաուժ հզորության «TAVOL 754» մակնիշի 1-ական մինի տրակտորներ՝ տարբեր գործողությունների համար նախատեսված կցորդիչներով։ Նախորդ տարի նման տեխնիկա նվիրաբերվել է նաև Վարդենիս համայնքին։
Համայնքներում նշված տեխնիկաների շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսական, բնապահպանական բնույթի աշխատանքներ, որոնք կնպաստեն շրջապատի սանիտարական վիճակի բարելավմանը։


