Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար

04.08.2026


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում պետական միջոցներով կառուցվող կրթահամալիրի գործունեությամբ պայմանավորված, կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը։
Շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 14-ի ժամը 11։00-ն։
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում դեպի կրթահամալիր բարեկարգ երթևեկություն կապահովվի նաև Կուտական և Տրետուք բնակավայրերի սովորողների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-04 19:03:09