Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

17.07.2026

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Էվա Սունդքուիսթին։ Ողջունելով դեսպանին՝ Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է հայ-շվեդական համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, իր երխտագիտությունը հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Եվա Սունդքվիստը խոսել է Շվեդիայի կառավարության կողմից մարզում իրականացվող ներդրումների, փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Զրույցի ընթացքում շոշափել ենք նաև մարզի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հետ կապված հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 19:23:24