Նորություններ
Հերթական ներկայացումը «Թատերական երկամսյակ» նախաձեռնության շրջանակներում
11.04.2026
Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզում հայտարարված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանշրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում, մարզի հանդիսատեսի առջև, տարբեր ներկայացումներով հանդես են գալիս մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի թատերական խմբեր։
Նախաձեռնության նպատակն է մարզում մեծացնել թատրոնի հանդեպ հետաքրքրությունը, մարզի հանդիսատեսին ավելի մոտեցնել թատերական կյանքին, նրան պարգևելով բարձր տրամադրություն և հաճելի պահեր։
Այս անգամ թատերական եկամսյակի հերթական՝ 8-րդ ներկայացումը Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում բեմադրեցին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։ Նրանք հանդես եկան «Սեր, թե՞ քուանշ» ներկայացման բեմադրությամբ։ Ռեժիսոր՝ Ժիրայր Գաբրիելյան։
Ներկայացումը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվել էին մարզի տարբեր տարածաշրջանների կրթամշակութային և առողջապահական հաստատությունների աշխատակազմեր, ուսանողներ, տարբեր ոլորտները ներկայացնող անձինք։
Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։

















