Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
08.04.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ապրիլի 8-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում։
Մարզպետը ծանոթացավ ընդունելությանը մասնակից բոլոր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվում էին առողջական, սոցիալական, աշխատանքային, բնակարանային, ընտանեկան, ֆինանսական, անձնական բնույթի թեմաներին։
Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ հարցերի մարզպետը տեղում ուղղորդումներ կամ պարզաբանումներ տվեց, իսկ լրացուցիչ գործընթաց պահանջող դիմումներին հստակ լուծումներ տալու նպատակով՝ օրենքով սահմանված կարգով, տվեց համապատասխան հանձնարարականներ։
Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր խնդիրները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և մշտապես փորձում է արվում նրանց հետ ապահովել համագործակցության բարձր մակարդակ՝ լավագույն արդյունքի հասնելու և քաղաքացիներին մտահոգող խնդիրներին լուծում տալու համար։







