Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությանը
01.04.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի նախաձեռնությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետը, ինչպես նաև Ընկերության կողմից սպասարկվող 16 համայնքների ղեկավարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք կարևոր հարցերի։








