Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի հերթական ներկայացումը փոքրիկ հանդիսատեսի համար էր

31.03.2026

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի ծրագրի շրջանակներում մարտի 31-ին Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն հյուրընկալեց Երևանի Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դերասաններին, ովքերի մարզի փոքրիկ հանդիսատեսի համար բեմադրեցին «Սուտլիկ որսկանը» մանկակայն ներկայացումը։ Բեմադրիչ՝ Լարիսա Մանգասարյան։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումը դիտելու նպատակով հրավիրվել էին Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների հանրակրթական դպրոցների կրտսեր տարիքի դպրոցականներ, մարզային և Գավառի համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների սաներ, մանկավարժներ, աշխատակիցներ։
Նեկայացումը մեծ բավականություն և բարձր տրամադրություն պարգևեց փոքրիկ հանդիսատեսին։
Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Երևանի Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի անձնակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-31 17:59:10