Նորություններ
Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի հաղթողները
31.03.2026
Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլի մրցումները:
Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերում։ Կանոնակարգի համաձայն մարզական խաղերի մարզային փուլի մրցումներին մասնակցել են համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը։ Այս փուլի մրցումներն անցկացվել են շրջանաձև եղանակով։
Մարզային փուլն անցկացվել է Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում։ Այն մեկնարկել է մարտի 26-ին՝ առաջին տարիքային խմբի թիմերի մրցապայքարով։ Այս տարիքային խմբում հանդես են եկել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 միջնակարգ, Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ, Ճամբարակի Հ․ 1 հիմնական, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական, Ճամբարակի Հ․ 1 հիմնական և Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան Հ.2 հիմնական դպրոցների թիմերը։
Մրցանակային տեղերի համար ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ մրցանակային տեղը բաժին է հասել Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմին։
Երկրորդ տարիքային խմբի մրցումներն անցկացվել է մարտի 27-ին։ Այստեղ մրցապայքարի մեջ են մտել Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական, Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական, Վարդենիսի Հ. 3 հիմնական և Վահանի միջնակարգ դպրոցների թիմերը։ Այս տարիքային խմբում ուժեղագույնը Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոցի թիմն է։ Երկրորդ և երրորդ տեղերի համար ծավալված մրցապայքարում երկրորդ տեղը գրավել է Վահանի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։
Երկօրյա մրցապայքարի արդյունքում հայտնի են դարձել այն թիմերը, որոնք հանդես կգան մարզական խաղերի եզրափակիչ փուլում։ Այս փուլի առաջին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոցների թիմերը։








