Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի հերթական ներկայացումը բեմադրեցին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները

30.03.2026


ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում, Գավառ Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում շարունակվում են բեմադրվել ներկայացումներ՝ տարբեր թատերական խմբերի կողմից։
Մարտի 30-ին հերթական ներկայացումը բեմադրեցին Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումը դիտելու նպատակով հրավիրվել էին Գավառի պետական համալսարանի, Գավառ համայնքում գործող մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների, Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային և Գավառի քաղաքային գրադարանների, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, Գավառի Հ․ Բունիաթյանի անվան պատկերսրահի, Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի, Գավառի համայնքային ենթակայության արվեստի դպրոցների, Գավառի բժշկական կենտրոնի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։
Հանդիսատեսն այս անգամ դիտեց Դոնալդ Լի Կոբուրնի «Ջին խաղը» երկու գործողությամբ տրագիկոմեդիան։ Գլխավոր դերերում՝ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյան և Գրետա Մեջլումյան։ Բեմադրիչ՝ Արման Նավասարդյան։
Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի անձնակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-31 12:45:25