Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 2026 թվականի ծրագրերի վերաբերյալ իրազեկման հերթական հանդիպումը կայացել է Ճամբարակում

30.03.2026


ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ ուժերով իրականացվող գյուղաջակցության պետական ծրագրերի իրազեկման աշխատանքները եզրափակվեցին Ճամբարակի համայնքապետարանում կայացած հանդիպմամբ։
Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ոլորտի մասնագետները մարտի 30-ին հանդիպում են ունեցել Ճամբարակի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, պատասխանատու աշխատակիցների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ֆերմերների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված և դրանցով զբաղվող անձանց հետ։
Գյուղոլորտի մասնագետները ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը, այդ թվում նաև բուսաբուծության  պետական աջակցության ծրագիրը, դրանցից օգտվելու հնարավորություններն ու եղանակները, ներդրումների պայմանները, խոսել, անասնապահության զարգացման, խելացի անասնագոմերի կառուցման, ջերմոցային տնտեսությունների հիմնման, գյուղատնտեսության ապահովագրության, մասնակիցների կողմից բարձրացված հարցերի մասին։
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 2026թ ծրագրերին ծանոթանալ՝
https://mineconomy.am/page/1338

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 14:46:44