Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն Ճամբարակում

27.03.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական ընդունելությունն անցկացրեց Ճամբարակի համայնքապետարանում։
Մարտի 27-ին կայացած ընդունելության ընթացքում մարզպետը լսեց քաղաքացիների բարձրացրած տարբեր հարցերն ու խնդիրները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դիմում գտնվում է մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։
Քննարկումները ընթացան կառուցողական մթնոլորտում, քաղաքացիներին տրվեցին պարզաբանումներ, իսկ բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացավ լուծում կամ ուղղորդվեց համապատասխան ընթացակարգերի շրջանակում։
Մարզպետը կարևորեց քաղաքացիների հետ անմիջական շփումը՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 14:46:44