Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2026


Սիրելի՛ թատերական գործիչներ, արվեստասեր հասարակություն,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Թատրոնը եղել և մնում է մեր ազգային մշակույթի կարևորագույն հենասյուներից մեկը՝ հանդիսանալով մարդկային հոգու խորքերին հասնելու, արժեհամակարգ ձևավորելու և հասարակությանը միավորելու հզոր միջոց։ Այն մի վայր է, որտեղ խոսքն ու զգացմունքը դառնում են կենդանի, իսկ բեմը՝ կյանքի արտացոլումը։
Գեղարքունիքի մարզում թատերական արվեստը իր առանձնահատուկ տեղն ունի՝ իր նվիրյալ գործիչներով, ստեղծագործական ջանքերով և հանդիսատեսի անկեղծ սիրով։ Ձեր նվիրումն ու աշխատանքը արժանի են խորին գնահատանքի։
Թող ձեր ստեղծագործական ուղին լինի լուսավոր ու հաջողություններով լի, դահլիճները՝ միշտ լեցուն, իսկ հանդիսատեսի ծափահարությունները՝ անսպառ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, նոր ստեղծագործական վերելքներ և անսպառ ներշնչանք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 20:05:30