Նորություններ
ՀՀ կառավարությունը 277 միլիոն 492,7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն և մեկ հրատապ ծրագրերի համար
26.03.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի հերթական նիստում որոշում է կայացվել 277 միլիոն 492,7 հազար դրամ հատկացնել երկու սուբվենցիոն և մեկ հրատապ ծրագրերի համար։
Այդ թվում․
85 միլիոն 170.3 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբ. 1 փակուղի թիվ 2, Ազատության փ. թիվ 14 և Մովսիսյան փ. թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման համար։
162 միլիոն 352.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ինչպես նաև անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։
29 միլիոն 970 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման համար։


