Նորություններ
Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքները
23.03.2026
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ ուժերով մարզում շարունակվում է 2026թ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի իրազեկման գործընթացը։
Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղոլորտի մասնագետները հերթական հանդիպումներն անցկացրել են մարտի 23-ին՝ Գավառ և Սևան համայնքներում։
Հանդիպումներին մասնակցել են համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված և զբաղվող անձինք։
Բանախոսները հանգամանալից ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի բովանդակությունը, առանձնահատկությունները, գյուղաջակցության ծրագրերից օգտվելու դեպքում պետության և մասնավոր տնտեսությունների դերը, ներդրումների պայմանները, խոսել գյուղատնտեսության ապահովագրության, ոլորտի խնդիրների մասին, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
2026թ Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին ծանոթանալ՝ https://mineconomy.am/page/1338






