Նորություններ
Քննարկվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2027 թվականի բյուջետային հայտի և 2027-2029թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագիծը
18.03.2026
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N 8-Ա որոշումից բխող հանձնարարականը, 2026 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2027 թվականի բյուջետային հայտի և 2027-2029թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի վերաբերյալ, ներառյալ 2026 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:
Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի հետ առընչվող մասնագետներ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադարձավ 2026 թվականի հաստատված բյուջեին և 2027 թվականի հայտի տարբերությանը՝ 2026 թվականի հաստատվածի նկատմամբ, հայտի տարբերությանը՝ 2025 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2027 թվականի բյուջետային հայտը և 2027-2029թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով:


