Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կազմակերպված աշխատանք՝ հստակ հանձնարարականներ

17.03.2026


Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզում իրականացվող զարգացման ծրագրերին՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև տրանսպորտային և գյուղատնտեսական ոլորտներում կատարվող աշխատանքների ընթացքին։
Քննարկվեցին մի շարք ծրագրերի իրականացման ժամկետներն ու առաջնահերթությունները՝ ապահովելու դրանց արդյունավետ և համակարգված իրականացումը։
Մարզպետը հանձնարարեց խստացնել վերահսկողությունը նախակրթական հաստատություններում սննդի մատակարարման և պահպանության պայմանների նկատմամբ։
Հետևողական ու համակարգված աշխատանքով շարունակվում է ապահովել մարզում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը և համայնքների կայուն զարգացումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-17 18:54:34