Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են ՀՀ Վարչապետի հովանու ներքո 2026 թվականին անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլի մասնակից դպրոցական թիմերը

16.03.2026

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները, որոնց հայտագրվել են 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբով, 1-ին տարիքային խմբում ընդգրկվել են 5-6-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել են 3 տղա, 2 աղջիկ կամ 2 տղա, 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում հայտագրվել են 9 աշակերտ։
Կայացած համայնքային փուլի մրցումների արդյունքում Մարտունուց, 1-ին տարիքային խմբում, մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը։
Ճամբարակից, 1-ին տարիքային խմբում, մարզային փուլի մասնակցության իրավունք է ստացել Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։
Սևանից, 1-ին տարիքային խմբի մարզային մրցումներում հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևանի Հ. 5 միջնակարգ դպրոցի թիմն է, իսկ երրորդում՝ Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տարիքային խմբի մրցումներում ուժեղագույնը ևս Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան և Սևանի Հ. 5 միջնակարգ դպրոցների թիմերը:
Վարդենիսից երկու տարիքային խմբերում էլ ուժեղագույնը Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան Հ.2 հիմնական դպրոցի թիմն է: 1-ին տարիքային խմբում երկրորդ տեղը զբաղեցրել է Ծովակի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ հորիզոնականում Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ տարիքային խմբում 2-րդ հորիզոնականում Վարդենիսի Հ. 3 հիմնական դպրոցի թիմն է, 3-րդ հորիզոնականում՝ Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմը:
Գավառից, 1-ին տարիքային խմբում, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի թիմը գրավել է առաջին տեղը, երկրորդ տեղում է Ծովազարդի միջնակարգ, իսկ երրորդ տեղում՝ Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոցների թիմերը: 2-րդ տարիքային խմբում ուժեղագույնը Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոցի թիմն է: 2-րդ հորիզոնականում Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գավառի Ա. Իսահակյանի անվան Հ. 4 հիմնական դպրոցի թիմը:
Մարզական խաղերի կանոնակագի համաձայն համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը իրենց ուժերը կչափեն մարզային փուլի մրցումներում, որոնք տեղի կունենան մարտի 26-27-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում։
Մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմը մարզը կներկայացնի մարզական խաղերի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի ապրիլի 12-18-ը Երևան քաղաքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-17 18:54:34