Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում մեկնարկեց թատերական երկամսյակ

09.03.2026


ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում մարտ-ապրիլ ամիսները հայտարարվում է թատերական երկամսյակի ժամանակահատված։
Նախաձեռնության նպատակն է՝ նման հանդիպումների միջոցով մարզի բնակչությանը ավելի մոտեցնել թատերական կյանքին, շփումների ու հաղորդակցությունների միջոցով ավելացնել նրանց մշակութային գիտելիքները։
Թատերական երկամսյակի շրջանակներում, նախորդ տարիների պես մարզ կայցելեն և ներկայացումներով հանդես կգան մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբեր։
Այս տարի թատերական երկամսյակը մարզում մեկնարկեց մարտի 8-ին՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, իսկ երկամսյակի բացումն իրականացրեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմիեդիայի պետական թատրոնը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ցերեկույթին հրավիրված էին Ղարաբաղյան բոլոր պատերազմներում զոհված և վիրավոր զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, ընտանիքի անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների, դրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, բուժհիմնարկների ներկայացուցիչներ, ուսանողներ, անհատ քաղաքացիներ։
Կանանց տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով իր խոսքում նաև կարևորեց մշակույթի ապակենտրոնացմանն ուղղված ՀՀ կառավարության առանցքային ծրագրի գաղափարը։
Ցերեկույթի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից Պարոնյանի անվան թատրոնին հանձնվեց շնորհակալագիր, իսկ թատրոնի հանդիսատեսին՝ ծաղիկներ։
Այնուհետև Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվեց Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ» ներկայացումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 12:08:55