Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
08.03.2026
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ և խորհրդանշական տոներից մեկի՝ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ անփոխարինելի դերը մեր կյանքում։ Կինը կյանքի շարունակության խորհրդանիշն է, ընտանիքի ջերմության և հոգատարության աղբյուրը։ Ձեր սիրով, համբերությամբ, իմաստությամբ ու նվիրումով ձևավորվում են ամուր ընտանիքներ, դաստիարակվում են արժանապատիվ սերունդներ և պահպանվում են մեր ազգային լավագույն ավանդույթները։
Հայ կնոջ կերպարը մշտապես եղել է ուժի, արժանապատվության և ստեղծարարության օրինակ։ Այսօր ևս դուք ակտիվորեն ներգրավված եք հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, տնտեսության և կառավարման մեջ՝ ձեր աշխատանքով ու նախաձեռնություններով նպաստելով մեր պետության զարգացմանն ու առաջընթացին։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անսահման երջանկություն, ընտանեկան բարօրություն և նոր հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, գնահատանքով և գարնանային պայծառ տրամադրությամբ։
Շնորհավոր Մարտի 8։


