Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՏԿԵՆ-ում հրավիրված խորհրդակցությանը
05.03.2026
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է խորհրդակցությանը, որը կազմակերպել էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մարզպետների մասնակցությամբ։
Քննարկվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցերը։
Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման կարևոր մանրամասները։
Խորհրդակցության ընթացքում ծավալվել է հարցուպատասխան։








