Նորություններ
ՀՀ կառավարությունը 32 միլիոն 961 հազար դրամ հատկացրել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար
05.03.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 961 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհների և տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։
Այդ թվում․
894,0 հազար դրամ հատկացնել Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+00-կմ0+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
975,0 հազար դրամ՝ Գավառ- Նորատուս - Սևանալիճ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ+2+400 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։
15 միլիոն 066,0 հազար դրամ՝ Մարտունի - Վաղաշեն - Աստղաձոր - Զոլաքար- Վարդենիկ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 0+800 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։
15 միլիոն 066,0 հազար դրամ՝ Մեծ Մասրիկ - Կախակն տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ6+200 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։
960,0 հազար դրամ՝ Ճամբարակ- հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20-րդ կմ-ում (Այգուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 92 տան հարակից հատված) հողային պաստառի շեպի ամրացման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։


