Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

04.03.2026

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, առողջության հանընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղորայքի ստացման, հաշմանդամության կարգի ձեռքբերման, Գավառագետի ափամերձ մի հատվածի բարեկարգման, օժանդակ տնտեսության վնասված տանիքի վերականգնման, կարկտահարությունից ցանքատարածությանը հասցված վնասի փոխհատուցման, ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի հարցերով։
Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 18:10:57