Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հստակ օրակարգ՝ արդյունավետ կառավարում

02.03.2026


Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվեցին ավարտված մանկապարտեզների բացման նախապատրաստական աշխատանքները, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, դպրոցաշինական ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Վարդենիսի և մի շարք բնակավայրերում իրականացվող առողջապահական ու ենթակառուցվածքային նախագծերը։
Անդրադարձ կատարվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը և ճանապարհների նորոգմանը։
Մարզպետը հանձնարարեց ակտիվացնել ապօրինի քաղաքաշինության դեմ պայքարը և գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։
Համակարգված ու հետևողական աշխատանքը մեր մարզի համաչափ և կայուն զարգացման կարևոր նախապայմանն է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 18:10:57