Նորություններ
Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի են ունեցել «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումներ
27.02.2026
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2026 թվականի հունվարի 20-ի N28 որոշմամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվար ամսին անցկացված «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումներին հաջորդել են համայնքային փուլի մրցումները, որոնց նպատակն է մարզի համայնքներում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին, մարզի ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորմանը։
Մարզական խաղերը կազմակերպվել և անցկացվել են մարզի համայնքապետարանների աջակցությամբ, որոնց մասնակցել են համայնքների վարչական տարածքներում գործող հանրակրթական և մարզական դպրոցների թիմերն ու մարզիկները։
Համայնքներում անցկացված «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումների ընթացքում մասնակիցներն իրենց ուժերն են չափել ծրագրով նախատեսված մարզաձևերում, իսկ գեղարվեստական մասն ապահովել են տվյալ համայնքների մշակութային հաստատությունների սաներն ու պարային խմբերը։
Մրցումների ավարտին հաղթող թիմերը, անհատ մարզիկները, կազմակերպիչներն ու աջակիցները խրախուսվել են համայնքապետարանների կողմից նախատեսված գավաթներով, շնորհակալագրերով և հավաստագրերով։
















