Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի փորձագետներին

25.02.2026

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի փորձագետներ Բրայան Էլիսոնին և Ալեն Մկրտչյանին։
Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրին, որ առաջիկա 3–5 տարիների համար մշակվում է կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը նախատեսվում է դարձնել առավել համակարգված և թիրախային՝ հիմնված կարիքների համապարփակ գնահատման վրա։ Ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման շրջանակում կարևորվեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ սերտ համագործակցությունը։
Կարեն Սարգսյանը ներկայացրեց վերջին տարիներին ՄԱԿ-ի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերն ու դրանց արդյունքները՝ ընդգծելով, որ համագործակցությունը եղել է ակտիվ և արդյունավետ։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ ձևավորված գործընկերությունը կշարունակի ամրապնդվել և արձանագրել նոր հաջողություններ։
Որպես առաջնահերթ ուղղություններ՝ մարզպետը կարևորեց սահմանամերձ բնակավայրերում փոքր բիզնեսի խթանումը, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում հրատապ խնդիրների լուծմանը միտված ծրագրերի իրականացումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 16:41:56