Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Սևան համայնքում
25.02.2026
Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները դիմում ներկայացրին բուժման կազմակերպման, աշխատանքի տեղավորման, ենթակառուցվածքների վերականգնման, կենցաղային խնդիրների կարգավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի հարցերով։
Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։














