Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային շրջայց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում

24.02.2026

Մշակութային արժեքների պահպանությունը՝ առաջնահերթություն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային շրջայց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանման և արժևորման կարևորությունը։
Մարզպետը շրջել է ցուցասրահներով՝ ուշադրություն դարձնելով մարզի պատմությունն ու ինքնությունը ներկայացնող ցուցադրությունների պահպանությանն ու ներկայացման ընթացքին։
 «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային մրցույթին, որի շրջանակում «Հնագիտություն նոր շնչով» ծրագիրը արժանացել է հավանության։ Պետական ֆինանսական աջակցության (2 մլն 290 հազար դրամ) շնորհիվ վերանորոգվել է 230 քմ մակերեսով հնագիտական ցուցասրահը, ձեռք են բերվել ժամանակակից ապակեպատ ցուցափեղկեր և տեղադրվել արդիական լուսավորության համակարգ։ Բացի այդ, մարզպետի աշխատակազմի աջակցությամբ թանգարանին տրամադրված լրացուցիչ դրամաշնորհով ձեռք են բերվել ևս երեք ցուցափեղկ։ Վերանորոգված սրահում ներկայացված են Գեղարքունիքի տարածաշրջանի հնագույն դամբարաններից հայտնաբերված բացառիկ գտածոներ՝ թվագրվող մ.թ.ա. III հազարամյակից մինչև Վանի թագավորության ժամանակաշրջան, որոնք արժեքավոր պատկերացում են տալիս Սևանի ավազանի հազարամյակների պատմության ու մշակույթի մասին։
 Այցի ընթացքում Կարեն Սարգսյանը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքները, զարգացման ծրագրերը և թանգարանային կյանքի ակտիվացման հնարավորությունները։
 Ընդգծվել է, որ երկրագիտական թանգարանները մեր պատմական հիշողության կարևոր կրողներն են՝ ձևավորելով սերունդների կապը անցյալի, ներկայի և ապագայի միջև։
Գեղարքունիքում շարունակվում են քայլերը՝ մշակութային հաստատությունների կայացման, պատմական արժեքների պահպանման և հանրայնացման ուղղությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-24 17:44:00