Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց և գրքեր նվիրեց Գեղարքունիքի մարզային գրադարանին

23.02.2026

Թեև Գիրք նվիրելու օրը չէր, սակայն գրքի արժևորումը մեկ օրով չի սահմանափակվում։
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց մարզային գրադարան՝ կարևորելով գրքի, ընթերցանության և գիտելիքի դերը մեր հասարակության զարգացման գործում։
Մարզպետը գրադարանին փոխանցեց գրքերի փոքրիկ, բայց խորհրդանշական նվեր՝ իր ներդրումն ունենալով գրադարանային ֆոնդի համալրման գործում։
Այցի ընթացքում մարզպետը շփվեց ընթերցասեր երիտասարդների հետ, հետաքրքրվեց նրանց նախասիրություններով, քննարկվեցին կրթության և ինքնազարգացման հնարավորությունները։
«Յուրաքանչյուր գիրք նոր միտք է, նոր հնարավորություն և նոր ճանապարհ դեպի առաջ», _ ընդգծվեց հանդիպման ընթացքում։
Գիրքը ուժ է։
Գիրքը մտածողություն է ձևավորում։
Գիրքը ապագա է կերտում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:57:00