Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

23.02.2026

Կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվեց առողջության ապահովագրության ներդրման ընթացքը, 2026 թվականի սուբվենցիոն և մասնակցային բյուջետավորման ծրագրերի հայտերի նախապատրաստումը, միասնական երթուղային ցանցի ձևավորման գործընթացը, ճանապարհաշինական առաջնահերթությունները, կրթական հաստատություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Մարտունի համայնքում կենտրոնացված աղբահանության ներդրման մեկնարկը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց սահմանված ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հստակ առաջարկություններ՝ ապահովելու ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:57:00