Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանի բժշկական կենտրոնում բացվել է համակարգչային շերտագրման կաբինետ

17.02.2026


Փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է Սևանի ԲԿ-ում նոր համակարգչային շերտագրման կաբինետի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, ԲԿ-ի տնօրեն Արամ Նիկողոսյանը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։
 Նոր սարքավորումը․
Համակարգչային շերտագրման կաբինետը հիմնվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի» շրջանակներում։
 Ի՞նչ հնարավորություն է տալիս նոր կաբինետը․
Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների բնակիչները այժմ կարող են անցնել տեղում բուժհետազոտություն՝ առանց մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու անհրաժեշտության։
 Շրջայց և զրույցներ․
Կաբինետի բացումից հետո  մարզպետը և նախարարը շրջայց  են կատարել  բժշկական կենտրոնի բաժանմունքներում, հանդիպել բուժանձնակազմի ու հիվանդների հետ և ծանոթացել բժշկական ապահովագրության շրջանակներում մատուցվող ծառայություններին։
Շտապօգնության նոր կայան․
Այնուհետ նրանք եղել են  Սևանի ԲԿ-ին կից նորաբաց «Հանրապետական շտապօգնության ծառայության Գեղարքունիքի մարզային կայան», որը վերջերս վերանորոգվել է և համալրվել նոր ռեանիմոբիլով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-18 12:36:19