Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

16.02.2026

Փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգում ընդգրկված էին ավելի քան չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի տարբեր ոլորտներին․
Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ
Ճանապարհաշինական նախագծերի ձեռքբերում
Հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհների առաջնահերթություն
Մարզում միասնական երթուղային ցանցի ձևավորում
 Ֆինանսներ և ծրագրեր
Սուբվենցիոն ծրագրերի ընթացք (նախորդ տարիներից 2026 թվական տեղափոխված և ընթացիկ ծրագրեր)
Ծրագրերի ժամկետների պահպանման և ֆինանսական կարգապահության հարցեր
 Կրթություն և սպորտ
Հիմնանորոգված մարզադահլիճների համար անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերում
Կրթական ենթակառուցվածքների բարելավման ընթացիկ հարցեր
Առողջապահություն
Բուժհաստատությունների գործունեությանն առնչվող կազմակերպչական և ընթացիկ հարցեր
 Գյուղատնտեսություն
Ոլորտային ընթացիկ ծրագրերի իրականացում
Համայնքներում առկա խնդիրների լուծման մեխանիզմներ
 Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում
Համայնքների հետ համագործակցության ամրապնդում
Կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացում
Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց սահմանված ժամկետներում հետևողականորեն լուծում տալ արձանագրված բոլոր հարցերին՝ սերտ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և պատասխանատու գերատեսչությունների հետ։
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ՝ աշխատանքների համակարգված կազմակերպման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-18 12:36:19