Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումներ

09.02.2026


Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի պահանջներով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2026 թվականի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվար ամսից մեկնարկել և ակտիվ կերպով ընթանում են «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումները։
Դրանց նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից համագործակցված աշխատանք տանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ, մարզի ազգաբնակչության առօրյայում արմատավորել առողջ ապրելակերպ։
«Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումների ծրագրի ցանկում ընդգրկված են մասսայական դահուկավազք, մրցումներ՝ սահնակներով, պարանի ձգում, կշռաքարերի բարձրացում, մարզական ցուցադրական ելույթներ, սպորտային տարաբնույթ խաղեր, բարձունքի գրավում, ձնագնդիով / կամ թենիսի գնդակով / հարված նշանակետին, պորտլանդիայի անցկացում, մրցումներ` ազգային խաղաձևերից և այլ մարզաձևերից։
Մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող միջոցառումների ընդհանուր ղեկավարումը իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։
«Գեղարքունյաց ձմեռ–2026»-մարզամշակութային միջոցառումների դպրոցական փուլին կհաջորդեն համայնքային փուլի մրցումները, որի պատշաճ անցկացման համար կազմակերպիչները կառաջնորդվեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ սահմանված հանձնարարականներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 17:25:08