Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
04.02.2026
Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շեքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչներ։
Քաղաքացիները դիմում ներկայացրին վառելիքի ձեռքբերման, շինության օրինականացման, առողջարանային ուղեգրի ձեռքբերման, բուժման, աշխատանքի տեղավորման, բազմաբնակարան բնակելի շենքի կոյուղու, սոցիալական բնույթի այլ խնդիրների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Ներկայացված դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
Քաղաքացիների մտահոգությունները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:
Մարզպետի աշխատակազմը հետևողական է, որպեսզի յուրաքանչյուր դիմում ստանա օրենքով նախատեսված պատշաճ ընթացքը և հնարավոր աջակցությունը։
Մենք ուզում ենք, որ քաղաքացիները վստահ լինեն՝ իրենց խնդիրների հետ մենակ չեն։
















