Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Մարտունի համայնքում
30.01.2026
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ։
Քաղաքացիները մարզպետին ներկայացրին աշխատանքի տեղավորման, առողջապահական և սոցիալական բնույթի խնդիրներ, ինչպես նաև տանիքների վերանորոգման, սեփականության իրավունքի ճանաչման ու անձնական բնույթի այլ հարցեր։
Ներկայացված դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
Քաղաքացիների խնդիրների լուծումը և բարեկեցության բարձրացումը մարզային իշխանությունների առաջնահերթություններից են։








