Նորություններ
Մարտունիում կայացել է "Նորարարական անասնապահություն" թեմայով հանդիպում- քննարկում
30.01.2026
2025 թվականի նոյեմբերին մեկնարկել է «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրը։
Այն միտված է Հայաստանում անասնապահության ոլորտի բարեփոխումներին, գյուղական տնտեսությունների եկամուտների աճին և պարենային անվտանգության ամրապնդմանը։
Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Հունվարի 29-ին, ծրագիրը ներկայացնելու նպատակով, Մարտունի համայնք են այցելել ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետներ։
Հանդիպմանը մասնակցել են համայնքում անասնապահական ոլորտի մասնագետներ, կաթ վերամշակողներ, սպանդանոցների ներկայացուցիչներ, կովերի արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկներ և անասնաբույժներ։
Ներկայացվել է ծրագրի իրականացման նպատակները, բաղադրիչները, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի և նրա համայնքների ներգրավվածության ու դերակատարման մանրամասները, նշելով, որ առաջին փորձը ցանկանում են իրականացնել Մարտունի համայնքում։
Ծրագրի առաջարկը լրացուցիչ կքննարկվի և համայնքի շահերին համապատասխանելու դեպքում՝ կընդունվի։






