Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման առթիվ

28.01.2026

«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ բանակի հրամանատարներ և սպաներ, զինծառայողներ և կամավորականներ, ռազմական գործի ներկայացուցիչներ,
զինվորներ,
Այսօր մենք ոչ միայն նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման հերթական տարեդարձը, այլ ևս մեկ անգամ հիշեցնում ինքներս մեզ, որ բանակը մեր պետականության սյուներից մեկն է, մեր գոյության և ապագայի պահապանը։
Այս տարիները ցույց տվեցին, որ բանակը պարզապես կառույց չէ․ այն կամքի, պատասխանատվության և նվիրումի միասնություն է։ Ամեն զինվոր իր ծառայությամբ ապացուցում է, որ հայրենիքի պաշտպանությունը պարտք չէ միայն, այլ՝ բարձրագույն առաքելություն։
Մեր ժողովրդի ուժը միասնականության մեջ է։ Երբ թիկունքն ամուր է, երբ հասարակությունն արժևորում է զինվորին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով, բանակն առավել ուժեղ է դառնում։ Այդ համերաշխությունը պետք է լինի մեր ամենօրյա ուղեկիցը։
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Նրանց հերոսությունն է, որ մեզ պարտավորեցնում է կառուցել ավելի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ Հայաստան։
Թող այս օրը նոր հավատ ու վստահություն տա մեզ բոլորիս, իսկ մեր բանակին՝ ուժ, բարձր մարտունակություն և անսասան ոգի։
Շնորհավոր ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը։
Թող խաղաղությունը լինի մեր ամենամեծ հաղթանակը»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 17:57:16