Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին

27.01.2026

Հունվարի 27-ին՝ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրը, Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսներին։
Ծաղիկներ են խոնարհվել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին՝ որպես համընդհանուր երախտագիտության արտահայտություն։
Այս օրը մեզ միավորում է մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել հերոսների հիշատակը, արժևորել նրանց նվիրումը և այն փոխանցել գալիք սերունդներին որպես հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձրագույն օրինակ։
Հերոսների թողած ուղին շարունակվում է մեր հավաքական հիշողության և գործերի մեջ։ Նրանց սխրանքը անմահ է, հիշատակը հավերժ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 17:57:16